Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ցանկացած հակառուսական կամ հակաարևմտյան և ընդհանրապես հակաքաղաքականություն մեզ տանելու է նոր կորուստների

Ցանկացած հակառուսական կամ հակաարևմտյան և ընդհանրապես հակաքաղաքականություն մեզ տանելու է նոր կորուստների
07.09.2024 | 18:23

Եվրոպական ինտեգրացիայի և ԱՄՆ-ի քաղաքական ազդեցության ջատագովները, պետական իշխանական և փորձագիտական շրջանակներից, որոնք բառացիորեն գրավել էին հանրային հեռուստաեթերը և բազմաթիվ լրատվամիջոցներ, ընկան բավականին ծանր կացության մեջ, երբ հայտարարվեց ԲՐԻԿՍ և ԱՊՀ գագաթնաժողովներին մասնակցելու կառավարության որոշման մասին: «Դավաճան» Ռուսաստանից պոկվելու և փրկվելու գաղափարը թմբկահարող հանրության վիճակը նախանձելի չէ: Հիմա ի՞նչ ասել, ինչպե՞ս հիմնավորել եվրաինտեգրացման հանրաքվեի անհրաժեշտությունը: Մեկ անգամ ևս իրականությունը փշրեց պատրանքները: Գրանտներով սնվել և քարոզել մի բան, որն անիրատեսական է՝ ահա՛ իրականությունը: Ցավում եմ, որ հախուռն և չհիմնավորված, հակառուսական սոուսով մատուցվող ցածրակարգ քարոզչությունը վնասում է եվրոպական երկրների հետ համագործակցելու և կապերը զարգացնելու շատ կարևոր ու լուսավոր նպատակը, որի ջատագովն եմ նաև ես: Հայաստանը շատ է տուժելու գրանտակերությունից, դա փաստ է: Հարևան Վրաստանում ընդունված օրենքը օտարերկրյա ազդեցության տակ գտնվող և դրսից ֆինանսավորվող կազմակերպությունների մասին, վկայում է խնդրի կարևորության մասին: Հայաստանին անհրաժեշտ է հավասարակշռված և հիմնավորված արտաքին քաղաքականություն: Ցանկացած հակառուսական կամ հակաարևմտյան և ընդհանրապես հակաքաղաքականություն մեզ տանելու է նոր կորուստների: Ցավալին այն է, որ մասնագետների կողմից բազմիցս հնչեցվող այս դրույթը արհամարհվել և անտեսվել է: Իր մտավոր կարողություններով հռչակված հայ ազգը մի՞թե այսքան տկար է քաղաքական մտքի զարգացման մակարդակի և դիվանագիտության ոլորտում: Դժբախտությունները գալիս են այստեղից, կրկնվում են 1920-21 թվականները: Մի՞թե պատմությունից դասեր քաղել այդպես էլ չի ստացվելու:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 9346

Մեկնաբանություններ